Իրանում արտահերթ նախագահական
ընտրությունները, որոնք նշանակվել են մայիսին ավիաաղետի հետևանքով երկրի նախագահ
Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, այսօր առավոտյան սկսվել են։
Մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո հանրապետության իշխանությունները, հետևելով Սահմանադրությանը, հայտարարել էին նոր նախագահական ընտրությունների անցկացման մասին։ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ դրանք պետք է տեղի ունենան նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին փոխանցելուց հետո 50 օրվա ընթացքում։ Այս պաշտոնը զբաղեցրել է փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։
Նախագահի պաշտոնի համար
պայքարին մասնակցում են ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամմադին,
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի
ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, խորհրդարանի ներկայիս նախագահ Մոհամմադ Բաղեր
Ղալիբաֆը և Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար,
խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշկիանը:
Քվեարկության առաջին արդյունքները
կհրապարակվեն հունիսի 29-ին, մինչև կեսօր։